30.09.2026
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Պաշտպանի աջակցությամբ ստաժը վերանայվել է. քաղաքացուն փոխանցվել է պակաս վճարված կենսաթոշակը

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանում՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունն իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում:


Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից:


Արդյունքում, իրականացվել են հավելյալ ուսումնասիրություններ:


Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ չհաշվարկված ժամանակահատվածներն ավելացվել են քաղաքացու աշխատանքային ստաժում, որի հիման վրա կատարվել է կենսաթոշակի վերահաշվարկ՝ նրան վճարելով նաև պակաս վճարված գումարը:


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան