Ազգային Ժողովի Ելք խմբակցությունը հնչեցրեց ՀՀ նախագահի իր թեկնածուի անունը: «Պատիվ ունեմ տեղեկացնել, որ ԵԼՔ խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,- facebook-յան իր էջում գրառել է Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։