ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով: Այս մասին լուրը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Նշվում է, որ կալանքը երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Հիշեցնենք, հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԱԺ պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանը կալանավորվեց: Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ Դատախազությունը նրան մեղադրում է զինված ուժերի զենքը և այլ ունեցվածքը հափշտակելու համար։ Այդ հոդվածներով 2-6 և 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։