Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սեւանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին»,- գրել է նա: Նշենք, որ նախօրեին վարչապետը լուսանկար էր հրապարակել Սևանից: