Կառավարության 3- րդ մասնաշենքում գտնվողներն այս պահին արագորեն տարհանվում են ռումբի ահազանգի պատճառով: Այս մասին տեղից հայտնում է Հանրային ռադիոյի թղթակիցը։ **** Քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: