15.07.2026
Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը
08.04.2020
Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը

Ապրիլի 9-ին՝ ժամը 19.00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը։Համերգը կայացել և տեսագրվել է 2019 թվականի մայիսին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո, Հայաստան), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո, Շվեդիա), Իվայլո Միխայլովը (տենոր, Բուլղարիա) և Սերգեյ Կովնիրը (բաս, Ուկրաինա)։Համերգը հեռարձակվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջով։Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները‚ ում համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նախապես առցանց դասընթաց ենկազմակերպել՝ ներկայացնելով մանրամասներ Բեթհովենի կենսագրությունից և ստեղծագործական կյանքից։Աշակերտների համար նախատեսված դասընթացը կարելի է դիտել հետևյալ հղմամբ