29.09.2024
Տոնոյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին. պայմանավորվել է Փաշինյանի հետ
06.11.2018
Տոնոյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին. պայմանավորվել է Փաշինյանի հետ

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին։ Նա վարչապետի հետ պայմանավորվածություն ունի՝ քաղաքական գործընթացներին չմասնակցելու համար: «Հաշվի առնելով, որ Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն՝ պաշտպանության նախարարի՝ որևէ կուսակցության մեջ ներգրավելը, քարոզարշավին մասնակցելը, իմ անձնական կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ զինծառայողները մասնակցելու են ընտություններին արդեն հայտնի մեխանիզմով: «Ուղղակի այդ օրը կլինի զորքի տեղաշարժ եւ կապահովվի նարնց մասնակցությունն ընտրություններին», - ասաց Տոնոյանն ու վստահեցրեց, որ զինծառայողների վրա ճնշում չի գործադրվելու կամ նրանց շրջանում քորզչություն չի իրականացվելու, թե որ քաղաքական ուժի օգտին ընտրություն կատարեն: «Ես դա բառաում եմ: Եթե նամն բան լինի շատ շուտ կիմանամ եւ ամենայն խստույամբ կպատժվեն», - ասաց նա՝ ըդգծելով, որ վարչապետի հետ պայմանավորվածություն ունի առ այն, որ Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն: Դավիթ Տոնոյանն ասաց, որ ԶՈւ -ն կատարելու է իր պարտականությունները՝ չխառնվելով քաղաքական գործընթացներին։