24.11.2024
Լավ դե սա անելու բան չէ. ոստիկանության բերման ենթարկման տեսանյութի արձագանքները
prev Նախորդ նորություն

Հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ կարող են խախտել մարդու իրավունքը. Թաթոյան

Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։


«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:


Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը եւ վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։


Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից եւ արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չեմ տեսնում:


Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»,- գրել է Թաթոյանը։