Հայաստանի վարկային ռիսկի մարժան նվազել է. փոխվարչապետ
Անցյալ տարի Հայաստանի տնտեսությունն աճել է 2018-ի նկատմամբ ավելի արագ տեմպերով, իսկ ավելացել է նաև տնտեսության վարկավորկման ծավալը, նվազել են տոոսադրույքները: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում «ՀՀ 2019-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է Մհեր Գրիգորյանը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի գրանցվել է բարձր՝ 7,6% տնտեսական աճ՝ 2018-ի նկատմամբ արագանալով 2,4%-ային կետով: «Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմել է 2,9%, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջին աճերը կազմել են համապատասխանաբար 1,4% եւ 1,6%: Հայաստանում 2019-ի 12-ամսյա գնաճը կազմել է 0,7%, իսկ միջին գնաճը՝ 1,4%»,- նկատել է նա՝ մատնացույց անելով այն հանգամանքը, որ առեւտրային բանկերի՝ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն ու ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով:
Նրա խոսքով, եղել են ակնհայտ նաև դրամով վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները: Գրիգորյանը նաև նաշել է, որ անցյալ տարի նվազել է Հայաստանի վարկային ռիսկի մարժան:
Տնեսական տարվա որպես հաջողված օրինակ նա նշել է՝ 2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1,5 տրլն դրամ եկամուտ՝ 16,7%-ով կամ շուրջ 223 մլրդ դրամով գերազանցելով 2018-ի ցուցանիշը: «2019-ի պետբյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41,6%-ը: 2018-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39,3%-ով», - նկատել է նա: