Լավ դե սա անելու բան չէ. ոստիկանության բերման ենթարկման տեսանյութի արձագանքները
Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում քաղաքացուն՝ դիմակ չկրելու համար:
Տեսանյութում երևում է, որ սկզբից քաղաքացին դիմադրություն է ցուցաբերում ոստիկանների բերման ենթարկման փորձերին: Այնուհետև մի քանի ոստիակններով նրան տապալում են գետնին, ձեռնաշղթաներ հագցնում ու բերման ենթարկում: Ոստիկաններից մեկը մի խահ ոտքը դնում է գետնին տապալված քաղաքացու գլխին:
Միջադեպը լայն հանրային արձագանք է ստացել, որին անդրադառնում են նաև քաղաքական գործիչներ:
«Լավ դե սա անելու բան չէ... ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա արդյո՞ք: Հուսով եմ` արագ ծառայողական քննություն կսկսվի ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացին վարչական բերման է ենթարկվել, իսկ տեսանյութը կուսումնասիրվի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքում հետեւյալ գրառումն է արել․
«Սիրելի հայրենակիցներ.
Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:
Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»։