Մարտակերտում 67–ամյա բնակչի տանը հայտնաբերվել է մեծ թվով բժշկական պարագաներ
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ հունիսի 6–ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 67 տարեկան Է. Ս.-ի տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հայտնավերվել է՝ 22 տուփ ձեռնոց, 20 հատ ալկոգել, 48 հատ դիմակ, 3 հատ ձեռքի սառնարան, 22 հատ ախտահանիչ հեղուկ, 3 հատ ախտահանման սարք, 60 տուփ բամբակ, 31 հատ բժշկական հանդերձանք, 5 հատ ակնոց, 10 հատ բժշկական գլխարկ, 2 տուփ բախիլ, 2 տուփ ֆաիլ, 500 հատ ներարկիչ, 48 հատ ներարկիչի ասեղ, 30 հատ բժշկական տարրա, 3 տուփ Ա-4 ֆորմատի թուղթ, 24 հատ կպչուն ժապավեն, 60 հատ փորձանմուշի կոլբաներ, 2 տուփ ներարկիչների ոչնչացման միջոց, 3 հատ բինտ, 50 հատ ապակե տարրա, 3 հատ ջերմաչափ, 3 հատ ռաքշա, 2 հատ մկան դեղ, 2 հատ թունաքիմիկատ բժշկական պարագաները: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: