Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետը: VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրակնացնող ուկրաինական ինքնաթիռ: Ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Որևէ մեկին փրկվել չի հաջողվել: