ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ հունվարի 7-ը մեռելոց է, հիշատակի օր: Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Տաղավար տոներից է նաև Սուրբ Ծնունդը, որը նշվում է հունվարի 6-ին: