ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատական հայց է ներկայացրել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ: Ինչպես տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից՝ Թորոսյանը պահանջում է հերքել հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները։ Նշենք, որ Ավանեսյանը պաշտոնից ազատվել է 2 տարի առաջ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ։