Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով նոր վարակվածների թիվն ավելացել է 62-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 1808-ի: Համաձայն պաշտոնական տվյալների, բացասական արդյունք է արձանագրվել 18547 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 554): Փաստացի այս պահին բուժվում է 931 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 848 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 29 պացիենտ մահացել է: Վերջին մեկ գրանցվել է 1 մահ: