17.05.2025
Սփյուռքահայերի վերադարձի հիմնական խոչընդոտը պետությունն է. Զարեհ Սինանյան
31.10.2019
Սփյուռքահայերի վերադարձի հիմնական խոչընդոտը պետությունն է. Զարեհ Սինանյան

Ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի գրավչությունը սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք ցանկություն հայտնեն վերադառնալ հայրենիք: ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցին անդրադարձավ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով, կա երեք պատճառ, թե ինչու մեր հայրենակիցները չեն ցանկանում հայրենադարձվել՝ պետություն, պետություն և դարձյալ պետություն: «Սփյուռքահայի առաջին շփումը Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ: Մարդիկ գալիս են Հայաստան և առաջին դեմքը, որ տեսնում են, այդ դաժանացած, չարացած պագոնավոր մարդու դեմքն է, ինչի՞ համար: Բայց, իհարկե, բարեհամբույր դեմքը բավարար չէ հայրենադարձության համար»,- ասաց նա: Ամենախորքային խնդիրը, ըստ նրա, տնտեսության թերզարգացածությունն է, աշխատատեղերը, կրթության, առողջապահության մակարդակը, մարդիկ գալիս են բնակվելու, ուզում են իմանալ, որ իրենց տարրական պահանջները բավարարված են լինելու: «Մեծ հայրենադարձություն ապահովելու համար, անկասկած, մեզ անհրաժեշտ է լինելու կտրուկ բարձրացնել կրթության եւ առողջապահության մակարդակը»,- վստահ է Սինանյանը: