Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։ «Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։