Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այս տարի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչների երազանքը կիրականանա. «Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի: Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,- գրել է Փաշինյանը: