Բոլորն են հիմա ապրում բարդ ժամանակներ, սակայն ԵԱՏՄ անդամ պետություների ղեկավարներն այնպես պետք է անեն, որ կազմակերպոթյան աշխատանքը ոչ մի վայրկյան կանգ չառնի: Այսօր՝ ապրիլի 10-ին, ԵԱՏՄ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նիստն անցկացվում էր հեռակա, քանի որ կորոնավիրուսի պատճառով հանդիպումը հնարավոր չէր: ՀՀ վարչապետը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, խոսեց արտակարգ դրության եւ դրա հետեւանքների մասին՝ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ չվերթների առումով աջակցության համար: Նա նշեց բեռնափոխադրումների վրա կիրառվող սահմանափակումների վերացման կարևորութունը ԵԱՏՄ տարածքում, նույնիսկ՝ համաճարակի պայմաններում: «Անթույլատրելի է միության տարածքում ապրանքների ու ծառայությունների փոխադրամն սահմանափակումը: Շատ կարևոր է պայմաններ ստեղծել ապրանքների անխափան տեղաշարժի համար: Հարկավոր է աջակցել միմյանց համաճարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման գործում», - ասաց Փաշինյանը: Ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ տարածքում ապրանքների անխափան փոխադրումը Հայաստանի համար առաջնային, իսկ վրաց-ռուսական սահմանը կենսական նշանակություն ունեն: Այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին աջակցության համար: Փաշինյանը նաև կարևորեց ԵԱՏՄ տարածքում կատարվող առևտրում ազգային արժույթով վճարումների ծավալների ավելացումը: Վարչապետն իր խոսքը եզրափակեց՝ նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է աշնանը հյուրընկալել ԵԱՏՄ միջխորհրդի հերթական նիստը՝ հուսալով, որ մինչ այդ կորոնավիրուսի համաճարակը հաղթահարված կլինի: