Չինաստանը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ, որն արդեն իսկ շուրջ 1000 մարդու կյանք է խլել: Մինչ աշխարհը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում հիվանդության չտարածման համար, տարբեր երկրներում մարդիկ հարցադրում են անում, թե որքանո՞վ է անվտանգ Չինաստանից նամակ կամ ծանրոց ստանալը, ի վերջո, հնարավո՞ր է, որ վարակը տարածվի այդ եղանակով: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանից նամակ կամ ծանրոց ստանալը անվտանգ է: Վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսները երկար չեն գոյատևում այնպիսի առարկաների վրա, ինչպիսիք են նամակներն ու ծանրոցները: