Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջոցառման շահառու է մինչև 600 հազար քաղաքացի»,- նշել է նա: VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: