ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշնանը կայցելի Հայաստան: Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է աղբյուրը ռուսաստանյան դիվանագիտական շրջանակներից: Նա նշել է, որ Պուտինի այցը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին: Սակայն այս պահին դժվարացել է ասել՝ դա կլինի պաշտոնական, թե՞ աշխատանքային այց: Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա սեպտեմբերի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդին այցելել Երևան և հույս հայտնեց, որ այցը տեղի կունենա մինչև տարեվերջ կամ 2019-ի սկզբին: Սակայն Վլադիմիր Պուտինի այցի ժամկետները անընդհատ հետաձգվում են: