Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ, հնարավոր է, ինչ-որ պահի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ քննարկումներ ունենա ՀՀ նախկին նախագահների հետ: «Եթե այդպիսի անհրաժեշտություն ծագի՝ ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում»,- ասաց նա այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կքննարկի ղարաբաղյան հիմնահարցը ՀՀ նախկին նախագահների հետ։ Բայց և ավելացրեց, որ նախկինում բանակցությունների մասին ամբողջ տեղեկատվությունն իր ձեռքի տակ է։