Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։