Մայիսի 21-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 27 է: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այսպիսով` Հայաստանում մայիսի 21-ին կորոնավիրուսային հիվանդությամբ 335 նոր դեպք է հաստատվել և 162 առողջացած։ Արձանագրվել է երեք մահ: