Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Խոսքը ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանի մասին է: Նախագահականից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել վարչապետի առաջարկությունը: