24.05.2025
Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ քրգործ է հարուցվել
20.02.2020
Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ քրգործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ։ «Քրեական գործը հարուցվել է hraparak.am–ում և lragir.am–ում Պապիկյանի մասին գրված հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա»,– ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն: