Փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։ Շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։