Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար: Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում: «Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը», -ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: