16.07.2025
Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան. ֆոտաշարք՝ Էջմիածնից
16.03.2020
Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան. ֆոտաշարք՝ Էջմիածնից

Կրոնավիրուսի գլխավոր օջախ հանդիսացող Էջմիածին քաղաքի երեք մուտքերի մոտ, կառավարության կիրառած սահմանափակումներից հետո, ավտոմեքենաների կուտակումներ են: Էջմիածնի քաղաքապետը, սահմանափակումներով պայմանավորված, հորդորում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում լքել քաղաքը: «Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան» - ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Քաղաքի երեք մուտքերի մոտ հերթապահում են բժիշկներ, տեղադրված են ոստիկանական ացակետեր: Քաղաքը լքողներն ու քաղաք մուտք գործողներն անցնում են բժշկական զննում: Բարձր ջերմաստիճան ունենալու պարագայում մարդիկ մեկուսացվում են: VERELQ-ը ներկայացնում է ֆոտոշարք՝ Էջմիածին քաղաքի մուտքերի մոտից: