Փետրվարի 14-ին Արցախի ԿԸՀ են հանձնվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման փաստաթղթերը: Այս մասին Հարությունյանը գրառում է արել Facebook-ի իր էջում. Այդ առթիվ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ մասնավորապես ասել է.«Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել նաև «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված 65 անդամների թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերը: Դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին...Թող արցախցի ընտրողի վստահության քվեով հիմք դրվի հայրենիքի հետագա զարգացման ու զորացման նոր էջերին»: VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում նախագահական ընտրությունները տեղի կունենա մարտի 31-ին: