24.11.2024
Հունվարից Երևանում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն
prev Նախորդ նորություն

Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը. Տիգրան Կարապետյանը վայր դրեց մանդատը

ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով ընտրվել է Սյունիքից, մանդատը վայր դնելու որոշում է կայացրել:


"Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:

Մենք հուսահատվելու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ.....

Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը",- գրել է նա Facebook-ի իր էջում: