23.11.2024
Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը
prev Նախորդ նորություն

Գալիս եմ զրուցենք. Փաշինյանը դիմել է սյունեցիներին, իրավիճակը մարզում լարված է

Նախօրեին ուշ երեկոյան Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը կոչ արեց սյունեցիներին խոչընդոտել այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ: Նույն ժամին մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով ոստիկանության զորքերից 2000 ոստիկան ուղևորվել է մարզ, որպեսզի Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ խոչընդոտեն քաղաքացիներին իրականացնել բողոքի ակցիա:


Առավոտվանից բազմաթիվ սյունեցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մեքենաներով փակելով  Երևան-Գորիս մայրուղին: Իրավիճակը բավականին լարված է՝ ոստիկանները տասնյակից ավելի ավտոբուսներով, իրենց հերթին, փակել են Շինուհայրի խաչմերուկը՝ խոչընդոտելով գորիսեցիների կազմակերպած ավտոերթի ընթացքը։ 


Ինչպես VERELQ-ն արդեն գրել էր, ավելի վաղ այսօր ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։


Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայից տեսաուղերձով դիմել է սյունեցիներին՝ նշելով, որ իր այցի նպատակն է ցույց տալու սյունեցիներին իր հարգանքը, որ նա գալիս է Սյունիք, որպեսզի զրուցի սյունեցիների հետ, քննարկեն հարցերը.


"Ես հույս ունեմ, որ այս իրավիճակը մենք կհաղթահարենք իրար հետ, պարզապես բովանդակության շուրջ պետք է ունենանք կոնկրետ պոսակցություն",- հայտարարել է նա: