Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ VERELQ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանի խոսքով՝ ազատման որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով. "ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել",- գրել է նա: