24.11.2024
«Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի ICSID դատարան միլիոնավոր դոլարների պահանջ կներկայացնի
prev Նախորդ նորություն

Պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Աբրահամյան

Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը, և շարունակում.

"Նոյեմբերի 9-ից հետո, երբ իրավիճակն անհամեմատ հանգիստ է եղել և անգամ զինվորներն են հնարավորություն ստացել կարճատև արձակուրդ ստանալ, ենթադրվում է, որ զորամասերում, զինկոմիսարիատներում մահվան դեպքերի, անհետ կորածների, վիրավորների մասով արդեն որոշակի տեղեկատվություն ստացվել է և փոխանցվել է ՊՆ, կառավարություն։

Պարզ ասած, արդեն հստակ է, թե ովքեր շարքում չեն։

Վիրավորների թիվն ակնհայտորեն կա, դժվար չէր այս ընթացքում ճշտելը, գերիներինը դեռ ճշտվում է, որովհետև Ադրբեջանը ոչ բոլորի գերեվարված լինելն է հաստատում։

Զոհվածների թիվը իշխանությունը տարբեր պատճառներով ամբողջական չի հրապարակում, սակայն ներսում ճշգրտված/ճշգրտվող թվերը կան։

Իսկ շարքում չգտնվող ու վերևում թվարկածս կատեգորիայի մեջ չմտնողներն անհետ կորածներն են, որոնց թիվը բնականաբար կա, սակայն իշխանությունը հետևողականորեն թաքցնում է։

Թե մինչև երբ է իշխանությունը փախնելու պատասխանատվությունից և համատարած կեղծիքների գնալու՝ ստույգ չգիտեմ, բայց որ այսպես շարունակվել չի կարող՝ արդեն բոլորին է ակնհայտ",- գրել է նա։