23.11.2024
Նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում. Խանումյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148682 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 549732 վերջին մեկ օրում` 1373 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 19595 պացիենտ. մեկ օրում նվազել է 458-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 125966 անձ` վերջին մեկ օրում 797 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2503 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է: