Նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում. Խանումյան
Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
"Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։
Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։ Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում",- գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ստեփանակերտում ռուսական բազայի դիմաց հավաքվել էին տասնյակ արցախցիներ Արցախի տարբեր հատվածներից, որոնք ցանկանում էին իմանալ, թե ինչ ճակատագրի կարժանանան Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։