26.11.2024
Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ զոհ է դարձել 19-ամյա զինծառայող
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ. «Հայրենիքի փրկության շարժում»

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ։ Այս մասին ասված է «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության մեջ։


«Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր:


Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական եւ այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:


Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:


Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ»,- ասված է հայտարարության մեջ։