26.11.2024
Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ. «Հայրենիքի փրկության շարժում»
prev Նախորդ նորություն

Սահմանամերձ Բերդավան գյուղում ադրբեջանցի է ձերբակալվել. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։


Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, եւ ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են:


ԱԱԾ-ից, մասնավորապես, հայտնում են. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»:


ԱԱԾ լրատվության կենտրոնից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված: