Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Արցախում մի շարք հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը դադարեցվել է: Սա ներկայացվում էր, որպես քաղաքական ենթատեքստ ունեցող երևույթ: Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, արձագանքելով տարածածված լուրերին, տեղեկացնում է որ Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. «Վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,- գրել է նա Facebook-ի իր էջում: