Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում հայտված հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերն էլ ոչնչացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չորրորդն էլ ոչնչացվեց:Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»,- գրել է վարչապետը։ Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ Կոտայքում եւ Գեղարքունիքում 4 անօդաչու թռչող է հայտնվել, որից ոչնչացվել էր 3-ը. ընթանում էր 4-րդի տեղորոշման գործընթացը։