Հիմնական թեկնածո՞ւ. Անդրանիկ Մակարյանը չի մեկնաբանում ԳՇ հայտարարությունը
Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին են: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը՝ ուղիղ չպատասխանելով Գլխավոր շտաբի հայտարարության մասին հարցին:
Նա հրաժարվեց մեկնաբանել հարցը, թե արդյոք ԳՇ հայտարարությունը զինվորական հեղաշրջման փորձ է.
«Ոչ մի մեկնաբանություն»,- արձագանքեց նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը հանդիսացել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո ԳՇ-ն՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն տարաշեց, որով պահանջեց Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Փաշինյանն այդ հայտարարությունը որակեց իբրև ռազմական հեղաշրջման փորձ և նախագահին առաջարկեց պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին:
Նշենք, որ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԳՇ պետի թեկնածուների մի քանի անուն է շրջանառվում և դրանց թվում առաջինը նշվում է Անդրանիկ Մակարյանի անունը: