ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն դեռևս պատասխան չի ստացել: Այս մասին 168.am-ին ասել է ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը: VERELQ-ը հիշեցնում է, որ գեներալ-գնդապետ Հարությունյանը շուրջ երկու տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Նա գտնվում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: