Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:Նա տեղեկացրել է, որ կայքերից մեկը, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել։