20.09.2025
Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01.06.2020
Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին Փաշինյանը հայտարարեց Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ թեստի պատասխանները դրական են:   Նա նշել է, որ որևէ ախտանշան չի ունեցել, բայց քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային՝ որոշել է թեստավորվել և թեստը դրական է եղել: Դրանից հետո թեստավորվել են ընտանիքի բոլոր անդամները և դարձյալ դրական պատասխան. «Որևէ ախտանշան չունենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանքի ներկայանալուց առաջ ինչպես կարգն է ջերմաչափվել եմ, ջերմություն չեմ ունեցել: Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձանից: Ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել՝ վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված, մանավանդ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում: Ես մի օր արձանագրեցի, որ բաժակն առանց ձեռնոցի դրեցին: Իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ է այդպես եղել: Այդ մատուցողի մոտ թեստը նույնպես դրական է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Առաջիկայում վարչապետը կաշխատի կեցավայրից՝ մեկուսացվածության պայմաններում: Վերջում նա կրկին կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները: