Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության համագումարը, որի նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Այդ մասին հայտնում է «Հրապարակ» թերթը: «Ինչպես գրել էինք, համագումարն ընթանում է արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ միջոցառումների ուղեկցությամբ. բացօթյա և սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: Համագումարն ընտրել է կուսակցության նոր վարչություն, որի կազմը հետևյալ տեսքն ունի. Արթուր ՎանեցյանԱրա ՍահակյանԱրմինա ԴարբինյանԱրսեն ԲաբայանՆարինե ԱդոնցՍոս ՀակոբյանԺասմենա ԱսրյանԽաչիկ ԳալստյանՌոբերտ Հարությունյան Կուսակցության նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը», - նշում է թերթը: