Անհնազանդության ակցիաների շրջանակում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել են Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը: Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կուտակել տարածքում, հորդորում են բացել ճանապարհը։ Նշենք, որ ակցիա է ընթանում նաև Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում և Երևանի այլ հատվածներում։