8.04.2025
Անհետացած Boeing-ի հետքերով. ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Տնտեսագետը ներկայացրել է աղքատության մակարդակն անկախ Հայաստանի ղեկավարների օրոք

Որքան է եղել աղքատության մակարդակը ՀՀ չորս ղեկավարների օրոք: Այս հարցին է փորձել պատասխանել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ներկայացնելով վերլուծություն:


"Վերջին 30 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի կողմից մշակված աղքատության գնահատման մեթոդաբանությունը փոխվել է 4 անգամ, ինչը դժվարեցնում է իրականացնել աղքատության մակարդակի համեմատություն Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների օրոք։


Այնուամենայնիվ, 2009 թվականի մեթոդաբանությունը թույլ է տալիս վերլուծել վերջին շրջանի ղեկավարների օրոք աղքատության մակարդակի դինամիկան։


Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում աղքատության մակարդակը 53,5 տոկոսից նվազել է՝ հասնելով 27,6 տոկոսի, Սերժ Սարգսյանի օրոք 34,1 տոկոսից հասել է 23,5 տոկոս, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, 2019 թվականի նոր մեթոդաբանության համաձայն, աղքատության մակարդակն աճել է՝ հասնելով 26,4 տոկոսի։



 

Մարալ Նաջարյանը քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը