10.09.2026
Բացահայտվել է պետութանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. դատախազություն
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:


Նախագահականից հայտնում են, որ զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:


Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին սա արդեն երկրորդ հանդիպումն է Արմեն Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի միջև: Նախորդ  հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին:


 


 

Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ