Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին՝ իր հանձնարարականին չհետևելու պատճառով: «Այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը: Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահը: